ՄՄանե Գևորգյան

Լենինգրադյան փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Լենինգրադյան փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 20։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ առկա է վառելիքի արտահոսք։

 

Շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են ուղևոր Յ․ Խ․-ի (ծնված 1992թ.) մահը, իսկ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում