ԿԳՄՍ նախարարը՝ ԼՂ-ից ուսանողներին վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրելու որոշման մասին

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստի ժամանակ հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:

Կառավարության ճեպազրույցների ժամանակ թեմային անդրադարձավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մեզ համար առաջնահերթ է ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը, որոնք ընդհատել են իրենց կրթությունը ԼՂ-ից բռնի տեղահանման պատճառով, և այսօր էլ Կառավարության նիստում կայացվեց որոշում, որ ուսանողներին տրամադրելու ենք կրթաթոշակ, և բոլոր ուսանողները՝ թե՛ քոլեջների, ուսումնարանների, թե՛ բուհերի, հնարավորություն են ունենալու իրենց կրթությունը շարունակել»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր,  քոլեջների մասով ևս մի քանի հարյուր ուսանող դիմել է:

«Բոլորն էլ առաջիկա օրերին կընդգրկվեն մեր կրթական հաստատություններում, և վստահ եմ, որ բոլորի կրթությունն էլ շատ կարճ ժամանակում կկարողանանք ապահովել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ուսուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նրանց կտրվի արտամրցութային կարգով ՀՀ ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու, ինչպես նաև աշխատավարձի հավելավճարի հնարավորություն: Ընդ որում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքներում նրանք, բացի այդ 30 տոկոս հավելավճարից, կստանան ամսական ֆիքսված 50 հազար դրամ:

Տիգրան Ավինյանը՝ Երևանի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի մասին

Տիգրան Ավինյանը՝ Երևանի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի մասին

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում