ԼԼիլիթ Ասատրյան

Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպություն

Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 7 կազմակերպություն:

Այդ կազմակերպություններն են՝

  • «Էդիթ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
  • «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,
  • «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն,
  • «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ,
  • «Վարդանանք կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
  • «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն,
  • «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն:

Նույն հրամանով հաստատվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող վերոնշյալ կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում