ԱԱրսեն Մկրտչյան

ԿԸՀ-ն սահմանել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

ԿԸՀ-ն սահմանել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են՝ մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20:

Մեկ այլ որոշմամբ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը. նստավայրի հասցեն է՝ քաղաք Արտաշատ, Оգոստոսի 23-ի փողոց 64, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն:

ԿԸՀ-ն հիշեցնում է՝ հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում (թիվ 12 ԸԸՀ) տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի (թիվ 28 ԸԸՀ) համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում