Եթե իմանամ՝ իմ հրաժարականով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին, որովհետև, ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ և երբեք չեմ եղել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հարցին:

«Իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա լրիվ հակառակը, և այս է պատճառը նաև, որ դա տեղի չի ունենում»,- նշեց վարչապետը: 

«Դուք այդ սցենարը փորձեցիք ԼՂ-ում և իրագործեցիք, ի՞նչ եղավ, դրանից ավելի լա՞վ եղավ:

Իհարկե, Հայաստանում չեք կարող իրագործել, բայց ես ուզում եմ այս վիճակից հետևություններ անենք: Եթե ուզում եք և կարող եք մասնակցել այս մարտահրավերների հաղթահարմանը, ոչ մեկը ձեզ չի կարող արգելել և ոչ մեկը չի կարող մերժել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում