Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան. Ավանեսյանը՝ ԼՂ-ից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման մասին

ԳԳոհար Սարգսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ գտնվում են երեկվա պայթյունից վնասվածքներ ստացած արցախցիները:

 
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ պայթյունից տուժած մեր հայրենակիցների թիվը 200-ից ավել է: 
 
«Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասաց նախարարը:

 

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց Լեռնային Ղարաբաղից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում