Այսօր առավոտյան Երևանում կրկին անհնազանդության ակցիաներ են իրականացվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ակցիայի մասնակիցները փորձել են փողոցներ փակել:
Ժամը 12:00-ի դրությամբ՝ Ոստիկանությունը բերման է ենթարկել 168 քաղաքացու՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:
Հիշեցնենք՝ Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։










