Անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար. Արարատ Միրզոյանը` ԵԽ գլխավոր քարտուղարին

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավունքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ:

Նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում