Բորելը Ադրբեջանին կոչ է արել աներկբա հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

ՎՎարդուհի Հարությունյան

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի ԱԽ նիստում նշել է, որ ԵՄ-ն ուշիուշով հետևում է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում Ղարաբաղի հայերին, ովքեր ապրում են ինտենսիվ դժվարությունների ժամանակաշրջանում»,- ասել է Բորելը։ 

Ըստ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի՝ Ադրբեջանն է կրում պատասխանատվություն՝ լիարժեք ապահովելու ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության նկատմամբ հարգանքը։ Նա հիշեցրել է ԵՄ դիրքորոշումը. հակամարտությունների լուծման համար ուժի գործադրումն անընդունելի է և դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունը:

Բորելը կոչ է արել Ադրբեջանին ապահովել առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ լիարժեքորեն բացել Լաչինի միջանքը: Նա Բաքվին կոչ է արել համապարփակ և թափանցիկ երկխոսություն վարել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու համար նրանց իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ իրենց տներում ապրելու իրավունքը: Բորելն Ադրբեջանին կոչ է արել աներկբա հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հորդորել վերսկսել երկխոսությունը՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում