Օրը՝ 60 վայրկյանում | 20.09.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ստեփանակերտն ընդունել է ռուսական խաղաղապահների առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:

Եվլախում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը:

ԼՂ-ում որոշ ընտանիքներ տարհանվել են դեպի ռուս խաղաղապահների տեղակայման վայր:

Չենք կարող ասել, որ զրոյացել է ռազմական գործողությունների ինտենսիվությունը, բայց կտրուկ նվազել է. Փաշինյան:

Եթե հնարավոր լիներ Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա թիրախը կլինեին ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը. Փաշինյան:

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին հաղորդագրությունները:

Հաագայի դատարանին ծանուցվել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առկա հետևանքների մասին:

Հռոմի Պապը, Գերմանիան, Ճապոնիան, Բրազիլիան նույնպես կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հայկական կողմի հետ բանակցություն նախատեսված չէ. Բայրամով:

Հույս ունեմ, որ ԼՂ-ում կհասնենք ապաէսկալացիայի. Պուտին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում