Օրը՝ 60 վայրկյանում | 01.09.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից և ականանետից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմում կան զոհեր  և վիրավոր:

Սոթքի հատվածում Ադրբեջանը ռազմական տեխնիկա և լրացուցիչ անձնակազմ է կենտրոնացրել. ՀՀ ՊՆ:

Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել:

Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև՝ Աղդամի ճանապարհի բացում:

ԱՄՆ Կոնգրեսում հատուկ լսում կանցկացվի ԼՂ իրավիճակի վերաբերյալ:

Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն. Պետքարտուղարություն:

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 3 ուսանողներին:

Կարմիր խաչի միջնորդությամբ 11 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան:

Հայաստանի կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ վավերացման:

Մեր հեռահար զենքը թիրախ է խոցել 700 կմ հեռավորությամբ. Զելենսկի:

Հռոմի Պապը պատմական այց է կատարել Մոնղոլիա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում