Օգոստոս 30՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինեան և Մաքրոն հեռախօսով կապ հաստատած են․ քննարկուած է առկայ իրավիճակը տարածաշրջանին մէջ:

Ատրպէյճան անթաքոյց կերպով ծրագրած է հաւաքական պատիժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ամբողջ ժողովուրդը. Հայաստանի ԱԳՆ:

Առաջնահերթ պիտի լուծուի Հակարի կամուրջի անցակէտէն առևանգուած երիտասարդներուն վերադարձի խնդիրը. Արայիկ Յարութիւնեան:

Լեռնային Ղարաբաղի կողմին հետ որևէ պայմանաւորուածութիւն չէ եղած. Արայիկ Յարութիւնեանի խօսնակը՝ Պաքուէն Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանիին ներքոյ մարդասիրական բեռ ուղարկելու մասին:

Հայաստան պիտի ժամանէ Փարիզի քաղաքապետը․ ան պիտի ուղեկցէ Լեռնային Ղարաբաղի համար ֆրանսական մարդասիրական օգնութեան շարասիւնը:

Ատրպէյճան կը շարունակէ իր խայտառակ պահուածքը՝ Լեռնային Ղարաբաղի հայութիւնը ահաբեկելու ուղղութեամբ․ Մենենտեզ:

Մելանի Ժոլին և Շառլ Միշելը քննարկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցը:

Ֆրանսան ջանքերը կը համախմբէ յանուն Հայաստանի և Ատրպէյճանի միջև արդար և կայուն խաղաղութեան․ Քոլոննա:

Հայաստանը Ռուսաստանի ամենամօտ դաշնակիցներէն է Հարաւային Կովկասի մէջ․ Ռուսաստանի ԱԳՆ:

Ռուսաստանի տարածքին մէջ ուքրանական անօդաչու թռչող սարքեր խոցուած են․ Ռուսաստանի ՊՆ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում