Օրը՝ 60 վայրկյանում | 23.08.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ը թիրախավորել է Վերին Շորժայի հայկական դիրքերը:

Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ հերքում:

Անջեյ Կասպրչիկը Հայաստանում է. ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով նա կայցելի Լաչինի միջանցք:

Ադրբեջանին կոչ ենք անում երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը. Լյուքսեմբուրգի արտգործնախարար:

Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է, ԱՄՆ վարչակազմը պետք է գործի. կոնգրեսական Ադամ Շիֆ:

6-րդ օրն է՝ Մոսկվան անօդաչու թռչող սարքերի թիրախում է. մի շարք թռիչքներ են հետաձգվել:

ԱՄՆ-ն չի խրախուսում Ռուսաստանի դեմ հարձակումները. պետքարտուղարություն:

Ալժիրը, Բանգլադեշը, Եգիպտոսը և Եթովպիան ցանկանում են միանալ BRICS-ին. Euronews:

Թուրքիան պայքարում է անտառային հրդեհների դեմ. հարյուրավոր մարդիկ են տարհանվել:

Հրդեհներից տուժած ամերիկյա Մաուի կղզում ավելի քան 1000 մարդ է անհետ կորել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում