Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2023

ԼԼուսինե Մուրադյան

Անհայտ անձն Ադրբեջանի տարածքից 3 կրակոց է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել. Հայաստանի ԱԱԾ:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. պաշտպանության բանակ:

Ադրբեջանը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով ԼՂ-ի կայուն կապը:

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ականների, զենք-զինամթերքի, ՌԷՊ միջոցների փոխադրման համար բուժօգնության մեքենաներ են օգտագործվել. ՊԲ:

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները կցուցաբերեն սկզբունքային դիրքորոշում. ԼՂ ԱԳՆ հայտարարություն:

Կարմիր խաչի ուղեկցությամբ 11 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել:

Մոսկվան կրկին ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել. Ռուսաստանի ՊՆ:

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դատապարտել են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի կողմից հարձակումներն իրենց դեմ:

Եղանակային անոմալիաներ. Գերմանիայում հորդառատ անձրևներ են, Իսպանիայում և Կանադայում՝ հրդեհներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում