ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Հայ իրավապաշտպանները հայց են ներկայացրել ՄԻԵԴ՝ ԼՂ ընտանիքների վերամիավորումն ապահովելու հարցով

ՄՄայա Խաչատրյան

Հայ իրավապաշտպանները հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ արդեն 8 ամիս Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ: Հայցը ներկայացվել է, մասնավորապես, ընտանիքների միավորման հարցով, պահանջելով Ադրբեջանից դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են մարդկանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման:

Արտակ Զեյնալյան (իրավապաշտպան) - Ընտանիքներ կան, որ մինչև տոտալ պաշարումը բաժանված են եղել, մի մասը գտնվել է Հայաստանում, բուժումների ընթացքում, իսկ երեխաները գտնվել են Արցախում և պաշարումից հետո չեն կարողանում միանալ: Այս գործերով ենք ներկայացրել:

ՄԻԵԴ ներկայացված դիմումով իրավապաշտպանները պահանջել են կիրառել միջանկյալ միջոց՝ ընտանիքների միավորումն ապահովելու համար: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Եվրադատարանը, թեև միջանկյալ միջոց չկիրառեց, բայց այդ գործերով արդեն սկսել է կոմունիկացիան, և արագ ընթանում է գանգատի քննությունը:

Արտակ Զեյնալյան - Հրատապ միջոցի համար էինք դիմել, ՄԻԵԴ-ը չկիրառեց, նորարարության փորձ էր, ուզում էինք իրավունք զարգացնել, բայց մեզ համար անսովոր սկսել է գործի քննությունը: Ներկայացրել ենք հիմնական գանգատը, ՄԻԵԴ-ը մեզ տրամադրել է էլեկտրոնային կապուղի, և շատ արագ քննության փուլ ենք մտել: Անմարդկային վերաբերմունք է այն անձանց նկատմամբ, ովքեր բաժանված են, անչափահաս երեխաներ կան, որ ծնողներից բաժանված են: Նաև ծնողներն են տառապանք կրում այդ բաժանումից, անորոշությունից, անտարբերությունից, անհուսությունից, դրանք պաշտպանված արժեքներ են:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ շահառուները շատ են, գանգատը ներկայացվել է՝ անձանց, ընտանիքների դիմումների հիման վրա, և ակնկալում են, որ Ստրասբուրգի դատարանը կարձանագրի Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, հնարավոր կլինի վերականգնել խախտված իրավունքներն ու ապահովել ընտանիքի անդամների վերամիավորումը: Այս ու նաև Լեռնային Ղարաբաղում արձանագրված սովամահության դեպքի վերաբերյալ փաստերը, իրավապաշտպանի խոսքով, պետք է համալրեն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացված Հայաստանի հայցերն ու պահանջի հիմքերը:

Արտակ Զեյնալյան - Կարևոր է, որ Արդարադատության միջազգային  դատարանի ակտերը ի կատար ածվեն, դա ժամանակակից աշխարհակարգի բաղադրիչներից է կարևորագույն, եթե չպետք է լինի ուժի կիրառման սպառնալիքով հարցերի լուծում, պետք է լինի իրավական մեխանիզմ, այլապես պետությունները կդիմեն այդ քայլին՝ ուժի սպառնալիքին: Անդամ պետություններն իրենց դիրքորոշումն արտահայտել են, որ պետք է կատարվեն դատարանի ակտերը:

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիների խոշտանգման, սպանության դեպքերով վերջին երեք տարում Ադրբեջանի դեմ Եվրադատարանի կայացրած 6 վճիռներին. Զեյնալյանի խոսքով՝ Բաքուն չի կատարում անգամ վճիռներով նախատեսված արդարացի փոխհատուցումը. այդ առնչությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե են ներկայացրել գրություններ: Կոմիտեի հետ այս պահին մի քանի գործով նամակագրության փուլում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում