Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2023

ԼԼուսինե Մուրադյան

Արևմտյան Հայաստանից վերադարձող զբոսաշրջիկները վթարի են ենթարկվել. զոհվել է առնվազն 11 մարդ:

Հայաստանի վարչապետն ու Լեռնային Ղարաբաղի նախագահը ցավակցել են ավտովթարից զոհվածների հարազատներին:

Ապատեղեկատվություն է, թե իբր Հայաստանի ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ:

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ՊԲ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կանխի ԼՂ-ում զանգվածային վայրագությունները. Մհեր Մարգարյանը՝ BBC-ին:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը և Հայաստանի դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքում և ԼՂ-ում տիրող իրավիճակը:

Գիշերն Օդեսան կրկին օդային հարձակման է ենթարկվել:

Զելենսկին հաստատել է Կիևի մասնակցությունը Ղրիմի կամրջի վրա հարձակման փորձին:

Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի նոր հակահարձակմանը՝ 2024 թվականին. Wall Street Journal:

Ահաբեկչություն՝ Իրանի մզկիթներից մեկում. կա առնվազն մեկ զոհ: Նախագահ Ռայիսին հանձնարարել է գտնել բոլոր մասնակիցներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում