Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2023

ՀՀայկ Նավասարդյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ:

Այսօր 10 բուժառու ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել են Հայաստանի բուժկենտրոններ:

Հայցում ենք ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի գումարում. Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ի ԱԽ նախագահին:

Կոչ ենք անում փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ. հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին:

Հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից՝ չհապաղել և անցնել գործնական ու արդյունավետ քայլերի. ԼՂ նախագահ:

ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին. կոնգրեսական ՄքԳովերն:

Փարիզը պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան:

Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբն անդրադարձել են ԿԽՄԿ-ի անխափան գործունեության ապահովման կարևորությանը:

Ադրբեջանի կողմից ԼՂ-ին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման արգելափակումը ցեղասպանություն է. Օկամպո:

Կանխվել է 20 անօդաչու թռչող սարքերով Ղրիմի վրա հարձակման փորձը. ՌԴ ՊՆ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում