Օրը՝ 60 վայրկյանում

ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ ուղարկվող բեռնատարներին ևս մեկն է միացել. հումանիտար օգնությունը եկել է Ֆրանսիայից:

Կարմիր խաչի ուղեկցությամբ 10 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել:

ԼՂ հակամարտությունը միջազգային հանրության համար հնարավորություն է՝ մշակելու նորարարական լուծում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան:

Առանց իրավիճակի արմատական փոփոխությունների՝ ԼՂ-ի հայերին մի քանի շաբաթից ոչնչացում է սպառնում․ Լուիս Մորենո Օկամպո:

Պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որ նա դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ ԱՄՆ սենատոր:

Խաղաղության վերաբերյալ Երևանի և Բաքվի ազդակները չեն նշանակում, որ նրանք համաձայն են ցանկացած պայմանի․ Զայցև:

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ:

Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել․ Էրդողան:

Մերձմոսկովյան Սերգիև Պասադի գործարաններից մեկի տարածքում պայթյուն է որոտացել, կան տուժածներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում