Ավինյանը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝ աղբահանության հետ կապված խնդիրը հասկանալու

ԼԼուսինե Մուրադյան

Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

Աշխատանքները կազմակերպվել են 24/7 գրաֆիկով, գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 495 աշխատակից, 31 աղբատար, 4 փոշեկուլ, 22 ջրցան մեքենա:

 

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց սկսել ծառայողական քննություն՝ հիմնային պատճառները հասկանալու:

«Մենք պետք է նաև կենտրոնանանք հիմնարար լուծման վրա, որովհետև սա հիմա ժամանակավորապես վերադառնում ենք նորմալ ցիկլի, բայց, այնուամենայնիվ, մեզ հիմնարար լուծում է պետք»,- ասաց Ավինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում