Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին հնարավոր կլինի տեղեկանալ Datairav.am կայքից

ԳԳոհար Սարգսյան

Գործարկվել է դատաիրավական բարեփոխումների 2022-26 թթ. ռազմավարության հաշվետվողականությունն ու մշտադիտարկումն ապահովող միասնական կայքը: Datairav.am հարթակից կարող են օգտվել ռազմավարության կատարման համար պատասխանատու պետական մարմինները, ոլորտային հասարակական ու միջազգային կազմակերպությունները, նաև այն քաղաքացիները, որոնք հետաքրքրված են դատաիրավական բարեփոխումների ընթացքով:

Կարեն Կարապետյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Հարթակը երկու նպատակ է հետապնդում՝ ապահովել հանրության իրազեկվածությունը և մասնակցությունը ողջ այս կարևորագույն ուղղության՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ապահովելու պետական մարմինների և շահառու մարմինների կողմից, ովքեր մասնակցություն ունեն այս ողջ գործընթացին և հաշվետու են այս գործընթացի վերաբերյալ, ավելի արդյունավետ, արագ և ավելի հասանելի՝ յուզերֆրենդլի այսպես եղանակով ներկայացնեն այդ հաշվետվությունները:

Հարթակի միջոցով թափանցիկ կդառնան ռազմավարության շրջանակում իրականացվող գործողություններն ու դրանց արդյունքները: Նախկինում այս ամենն արվում էր թղթային տարբերակով:

Տիգրան Դադունց (ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման հիմնադրամի տնօրեն) - Լրացվում էին որոշ հաշվետվություններ, տեղադրվում էին նախարարության կայքում, և այդքան տեսանելի չէր լինում՝ ի վերջո ռազմավարության այս կամ այն միջոցառումը, գործողությունը ինչպես են կատարվել, ինչ արդյունքներ են գրանցել, և այժմ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մշակվել է հատուկ կայք, որտեղ առանձնացված երևում են ռազմավարության բոլոր նպատակները, ուղղությունները:

Այս կայքը մշակվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՄԱԶԾ-ի աջակցությամբ:

Նաթիա Նացվլիշվիլի (ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ) - Սա կարևոր ծրագիր է, որով աջակցություն է ցուցաբերվում Հայաստանում մարդու իրավունքների, արդարադատության և իրավունքի գերակայության բարեփոխումներին: Շատ ուրախ ենք, որ մի շարք կարևոր արդյունքներ արդեն ի ցույց են դրվել, և լիահույս ենք, որ էլեկտրոնային հարթակի գործարկմամբ ավելի կբարձրանա արդարադատության համակարգի բարեփոխումների թափանցիկությունը:

Լիանա Թովմասյան (ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական) - Ցանկացած քաղաքացի առանց ինչ-որ հարցումներ անելու, երկար ժամանակ սպասելու իրեն հետաքրքրող դատաիրավական ռազմավարության կոնկրետ միջոցառման մասով կարողանա տեղեկատվություն ստանալ, ցուցանիշները հասկանալ, տեսնի պետական մարմինների աշխատանքի կատարողականը, թե քանի գործողություն է հաշվետու ժամանակահատվածում կատարված, քանիսը կատարված չեն, և նմանատիպ խնդիրների լուծմանն է, ըստ էության, հանգեցնելու:

Դատաիրավական ռազմավարության կատարումն ապահովող մարմիններն էլ հնարավորություն ունեն մուտք գործել համակարգ, լրացնել համապատասխան տեղեկատվությունը, որը Արդարադատությայն նախարարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի և կհանրայնացվի:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հռչակագրի պահպանու՞մն է Հայաստանին «ագրեսոր» դարձնում, թե՞ նոր Սահմանադրության ընդունումը. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հռչակագրի պահպանու՞մն է Հայաստանին «ագրեսոր» դարձնում, թե՞ նոր Սահմանադրության ընդունումը. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալ

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

ՀՀ-սփյուռք կապերն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը. Հանրային քննարկում

ՀՀ-սփյուռք կապերն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը. Հանրային քննարկում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում