Յուլիս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հերքում՝ Հայաստանի Զինուած ուժերուն և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակին կողմէ Ատրպէյճանի դիրքերուն ուղղութեամբ չեն կրակած:

Սահմանազատման հարցերով յանձնաժողովներու չորրորդ հանդիպման որևէ քարտէզի մասով որոշում չէ կայացած. Մհեր Գրիգորեան:

Լեռնային Ղարաբաղը մարդասիրական աղէտի եզրին է. Արարատ Միրզոյեան:

Լաչինի միջանցքի շրջափակման պէտք է վերջ դրուի. Աւստրիոյ Արտաքին գործոց նախարար:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի  նախագահը կոչ կ՛ընէ միջազգային քրէական դատարան հիմնել Ատրպէյճանի ղեկավարութեան նկատմամբ:

Ատրպէյճան քրիստոնեայ հայերուն համարկելու ծրագիր չունի. Էտմոն Մարուքեան:

Լաւրով և Ապտոլլահիան քննարկած են Իրանի, Ռուսաստանի, Թուրքիոյ, Սուրիոյ Արտաքին գործոց նախարարներու երկրորդ հանդիպումը կազմակերպելու հարցը:

Ռուսաստան հրթիռակոծած է Ուքրանիոյ  տարածքը, պայթումներ լսուած են Խերսոնի, Օտեսայի և Քիևի մէջ:

Զելենսքին հրահանգած է ուժեղացնել նաւահանգիստներու անվտանգութիւնը:

Փութին  չի մասնակցիր  BRICS-ի գագաթնաժողովին:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում