Յուլիս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի զինուած ուժերը Ատրպէյճանի դիրքերուն ուղղութեամբ չեն կրակած. հերքում:

Ասկերանի ոստիկանական անցակէտով դէպի Ակնա որևէ փոխադրամիջոց չէ անցած, մարդասիրական բեռներ չեն տեղափոխուած. Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ:

Լեռնային Ղարաբաղի նախագահն ու խորհրդարանի նախագահը միացած են Վերածնունդի հրապարակը սկսած նստացոյցին:

Լաչինի միջանցքի շրջափակումը պէտք է վերացուի, և բոլոր ապօրինի անցակէտերը պէտք է հեռացուին․ Քովաչև:

Եւրախորհրդարանի աշխատանքային խումբի համանախագահները դատապարտած են Ալիևի սպառնալիքները լրագրողներու հասցէին:

Եւրախորհրդարանի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովը կոչ ըրած է Թուրքիոյ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու:

Պայրամով ընդունեց Պաքուի մէջ Ռուսաստանի նորանշանակ դեսպանը:

Լաւրով և Ֆիտան քննարկած են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծուած իրավիճակը:

Ռուսաստան կը փորձէ որպէս զէնք սովը օգտագործել․ Զելենսքի:

Սէուտեան Արաբիան Պայրաքթարներ կը գնէ Թուրքիայէն:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում