Օրը՝ 60 վայրկյանում | 13.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի 3-ամյա և 6-ամյա բնակիչները մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով․ Միրզոյան:

Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն. Փաշինյան:

Լաչինի միջանցքի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովելու հնարավորություն է. վարչապետ:

Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Միշելի և Ալիևի հետ հանդիպմանը:

Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը:

Մոսկվան աջակցում է ցանկացած միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության․ Զախարովա:

Հայաստանն ու Ադրբեջանը վերջին հանդիպման ժամանակ փոքրացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Միլլեր:

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանը բաժանել 2 մասի, խզել Իրանի և Հայաստանի կապը․ Վելայաթի:

Ուկրաինայում F-16-ների հայտնվելը Մոսկվան կդիտարկի որպես սպառնալիք. Լավրով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում