Օրը՝ 60 վայրկյանում | 08.07.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը: 

Արտգործնախարարը մտքեր է փոխանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և Բորելի հետ Հայաստան-ԵՄ գործընկերության վերաբերյալ:

Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ:

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ:

Ալբանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ Բեգայ: 

Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան: Զելենսկին և Էրդողանը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության հարցեր:

Պուտինը հեռախոսազրույց չի ունեցել Էրդողանի հետ նրա և Զելենսկու հանդիպումից հետո․ Պեսկով: 

ԱՄՆ-ը ոչնչացրել է քիմիական զենքի իր պաշարները․ Սպիտակ տուն: 

Ֆրանսիան անհիմն է որակել ռասայական խտրականության վերաբերյալ մեղադրանքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում