Գանձաքարում 2 բեռնատար գերաններ են ապօրինաբար տեղափոխել. վարորդները ձերբակալվել են

ԼԼուսինե Մուրադյան

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 6-ի ժամը 19:00-ի սահմաններում այցելել են Գանձաքար բնակավայրի տարածքներից մեկը, որտեղ հայտնաբերել են «ԿամԱԶ» մակնիշի երկու բեռնատար. վարորդները մի բեռնատարից մյուսը գերաններ էին տեղափոխում: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«ԿամԱԶ»-ներից մեկի վարորդը, չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, թափքում եղած 17 գերանները բեռնաթափել է ճանապարհի մեջտեղում, իսկ մյուս «ԿամԱԶ»-ի թափքում հայտնաբերվել է 2 մետր 20 սմ երկարության մեկ գերան:

Վարորդները ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում