Օշականում տեսանկարահանող սարքը փայտով կոտրած քաղաքացին հայտնաբերվել է

ԼԼուսինե Մուրադյան

Օրեր առաջ Ոսկեվազ գյուղում բնակվող մի տղամարդ Օշական գյուղի կենտրոնում փայտով հարվածել ու կոտրել է Աշտարակի համայնքապետարանին պատկանող տեսանկարահանող սարքը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Աշտարակի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ 35-ամյա տղամարդն իր բնակության վայրում զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Նրա տան հարակից տարածքում հայտնաբերվել են 130-ից ավելի կանեփի բույսեր, մարիխուանայով փաթեթներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում