Օրը՝ 60 վայրկյանում | 21.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք. Արցախի ՊԲ:

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Ադրբեջանը դրական է արձագանքել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկին. Մհեր Գրիգորյան:

Կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից․ փոխվարչապետ:

Ադրբեջանում ոստիկաններն ուժ են կիրառել բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնող տարեց ցուցարարների նկատմամբ:

Բաքուն չի պայքարում և բարձր մակարդակով չի դատապարտում ատելության խոսքը. Եվրահանձնաժողով:

Հակահարձակումը դանդաղ է առաջ գնում, բայց սա հոլիվուդյան ֆիլմ չէ, խոսքը մարդկային կյանքերի մասին է. Զելենսկի:

Մոսկվայի մարզում խոցվել է երեք ԱԹՍ:

Ղրիմում պայթեցրել են երկաթգիծը:

Ղազախստանն առաջարկել է դադարեցնել Սիրիայի հարցով միջազգային բանակցությունները:

Հոնդուրասի կանանց բանտում ավելի քան 40 բանտարկյալ է մահացել երկու հանցախմբի բախման հետևանքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում