Շրջափակման պայմաններում Ասկերանում մակարոնի արտադրամաս է գործարկվել

ՆՆարեկ Սահակյան

Շրջափակման պայմաններում Ասկերանում մակարոնի արտադրամաս է գործարկվել: Մեկ ամսում նախատեսում են 4 տեսակի 15 տոննա մակարոնեղեն արտադրել, իրացնել Արցախում:

Բորիս Դադամյան (արտադրության պատասխանատու) - արտադրանքը համապատասխանում է մակարոնեղենի երկրորդ կարգի պետական ստանդարտին: Դրանք պատրաստվում են ցորենի փափուկ տեսակից:

Արտադրամաս հիմնելու գաղափարը ծնվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո, ասում է ընկերության տնօրեն Սամվել Բաբաջանյանը: Լաչինի միջանցքի արգելափակումից օրեր անց խանութներում գրեթե պարեն չկար:

Սամվել Բաբաջանյան (ընկերության տնօրեն) - Դժվարություններ, որպես այդպիսին, կան, բայց դրանք հաղթահարելի են, հիմնականում ապրանքի ներմուծման խնդիր ունենք՝ ալյուրի, որպեսզի արտադրանքը ժամանակին հասցնենք, իսկ մնացածը օրվա ընթացքում լուծվող դժվարություններ են:

Արտադրամասն առայժմ 8 աշխատակից ունի: Կանայք հիմնականում կշռում ու փաթեթավորում են արտադրանքը:

Ռուզաննա Գաբրիելյան (ընկերության աշխատակից) - Միայն խանգարում են հոսանքի անջատումները, որոնք մի քիչ երկարաձգում են մեր աշխատանքը, բայց եթե հոսանք չի լինում, պարապ չենք նստում՝ էլի աշխատում ենք, կա աշխատանք, որն առանց հոսանքի է,

Տիկին Սուսաննան որդու հետ աշխատում էր լավաշի արտադրամասում, որը փակվել է: Ուրախ է, որ երկուսով կրկին աշխատանք ունեն:

Սուսաննա Հարությունյան (ընկերության աշխատակից) - Գազի պատճառով մնացինք առանց աշխատանքի, երկու ամիս է՝ տանն ենք:

Սարքավորումների ու հոսքագծի բացակայությունը պայմանավորված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, նշում է արտադրության պատասխանատուն, հավելում՝ կարևորը թողարկում են առաջին անհրաժեշտության տեղական արտադրանք:

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում