Օրը՝ 60 վայրկյանում | 08.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի զինված ուժերը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի Պաշտպանության բանակ:

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Արմեն Գրիգորյանը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարներին հստակ և հասցեական գնահատական տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը Բաքվում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների հրամանատարների խորհրդի նիստին:

Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները:

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից առևանգված 2 հայ զինծառայողներին:

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում