Նուբարաշենում 4 հին շենքերի փոխարեն սկսում ենք կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ. Գրիգոր Մինասյան

ԼԼուսինե Մուրադյան

Նուբարաշեն վարչական շրջանում 4 հին շենքերի փոխարեն սկսում ենք կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ մանրամասներ ներկայացնելով հիմնարկի կառուցման նախագծից։

«Հուրախություն մեզ՝ նախագծահաշվարկային մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքել ենք և մինչև 2023 թվականի նոյեմբեր կունենանք նախագիծը և կմտնենք շինարարության մրցույթի փուլ։

Եթե ստացվի այս տարի այս ընթացակարգերը իրականացնել, մենք երևի 2-3 տարում կունենանք նոր քրեակատարողական հիմնարկ, որը տվյալ ոլորտի խնդիրների 80 տոկոսը կլուծի»,- ասաց Գրիգոր Մինասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում