Մայիսի 22-29-ը Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4060 խախտում

ԱԱրսեն Մկրտչյան

Մայիսի 22-29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4060 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 174 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 189, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 289 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 72, չամրակապված վարելու՝ 147, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 274, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 357 իրավախախտումներ։ 164 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 283-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 72-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 67 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6598 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 284 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 127, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 479 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 84, չամրակապված վարելու՝ 1085, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 127 իրավախախտումներ։ 283 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 967-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 61-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 48 անձ։

Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հռչակագրի պահպանու՞մն է Հայաստանին «ագրեսոր» դարձնում, թե՞ նոր Սահմանադրության ընդունումը. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հռչակագրի պահպանու՞մն է Հայաստանին «ագրեսոր» դարձնում, թե՞ նոր Սահմանադրության ընդունումը. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալ

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

ՀՀ-սփյուռք կապերն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը. Հանրային քննարկում

ՀՀ-սփյուռք կապերն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը. Հանրային քննարկում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում