Հանդիսավոր միջոցառում Սարդարապատում

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի,  բարձրաստիճան պաշտոնյաների, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, պետական այրերը մասնակցել են հանդիսավոր միջոցառմանը, զորահանդեսին, ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում