Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

Ադրբեջանական կողմը հերքել է իր լուրը Սոթքում հայկական, իրանական, նաև՝ ֆրանսիական ԱԹՍ-ների մնացորդների մասին. Պապիկյան

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հերքեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ընթացքում կիրառել է իրանական ԱԹՍ-ներ:

«ՊՆ-ն հերքել է այս տեղեկատվությունը ու նշել, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի, բայց այս ապատեղեկատվությունը շարունակությունն է նաև հայտնի Սու-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նա անդրադարձավ նաև ադրբեջանական մեկ այլ տեղեկության, թե վերջին օրերի լարված իրավիճակներում հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ, և նշեց, թե ադրբեջանական կողմն այս հարցում ինքն իրեն հերքել է:

«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը  նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, իսկ արդեն հաջորդ օրը ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական, ու, իբր, դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով: Բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո՛, ես պաշտոնապես դա հերքում եմ»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում