Քաշքշուկ Ազգային ժողովում. դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածվել է վեճի

ԼԼիլիթ Ասատրյան

Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածվել է վեճի:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը ելույթում մեղադրել է թեկնածուներից Արմեն Դանիելյանին՝ իր նկատմամբ նախկինում անարդար դատական վճիռ կայացնելու համար:

Ելույթին տեղից արձագանքել է «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը, որից հետո իրավիճակը լարվել, և քաշքշուկ է սկսվել:

Արդեն դահլիճից դուրս «Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև անվտանգության աշխատակիցների հետ են վիճել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում