Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

1111 զինծառայող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման հնարավորություն է ստացել

ԼԼիլիթ Ասատրյան
Կառավարության որոշմամբ բարեփոխվում են սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանները:
 
«Մասնավորապես՝ 2023 թվականից ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին: Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում էր 500 տեղ. ինչպես նախորդ տարի, այս տարի ևս դիմորդների թիվն անցնում է հազարը»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: 
 
Թեև որոշմամբ բոլոր մասնակիցները կարող են օգտվել ծրագրից, բայց պետք է հասցնեն գտնել համապատասխան բնակարանը: «1111 շահառուները պետք է կարողանան տարվա մնացած հատվածում գտնել այդ բնակարանը և ապահովել գնման գործընթացը, այլապես այդ իրավունքից կզրկվեն և ստիպված կլինեն դիմել հաջորդ տարի»,- նշեց Պապիկյանը:
 
Մանրամասնելով՝ նա ասաց, որ սպայական և ավագ ենթասպայական կոչում ունեցող զինծառայողներին Կառավարությունը միանվագ տրամադրում է 2,5 մլն դրամ, 5 տոկոսով սուբսիդավորվում է վարկավորման ֆիքսված 11 տոկոս տոկոսադրույքը: Իսկ առաջնային շուկայի համար աշխատում է եկամտահարկի մեխանիզմը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում