Մայիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի զինուած ուժերը կրկին կրակ բացած են Սոթքի հատուածին տեղակայուած հայկական դիրքի ուղղութեամբ. մէկ զինծառայող զոհուած է, շտապօգնութեան բուժակը՝ վիրաւորուած:

Կոչ կ՛ընենք ատրպէյճանական ու հայկական կողմերուն զերծ մնալ սադրիչ գործողութիւններէն. Զախարովա:

ՀԱՊԿ դիտորդական առաքելութեան շնորհիւ Հայաստանը աւելի կայուն իրավիճակ կ՛ունենար. Լաւրով:

Մոսկուայի մէջ Լաւրով-Միրզոյեան-Պայրամով հանդիպում կը սպասուի:

Ոստիկանութիւնը հաղորդում ստացած է Նիկոլ Փաշինեանի որդին առևանգելու փորձի մասին:

Կարմիր խաչը 20-օրուան դադարէ ետք Լաչինի միջանցքով դեղորայք և առաջին անհրաժեշտ պէտքեր տեղափոխած է  Արցախ:

Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահաւաք առաքելութիւն ուղարկելը անհրաժեշտութիւն է. Փաշինեանի ելոյթը՝ Եւրոպայի խորհուրդի գագաթնաժողովին:

Վարչապետը հանդիպումներ ունեցաւ Ֆրանսայի, Գերմանիոյ, Լաթուիոյ և Վրաստանի ղեկավարներուն հետ:

Իրան և  Ռուսաստան համաձայնագիր  ստորագրած են 170 քիլոմեթր երկարութեամբ Ռաշթ-Աստարա երկաթուղիի կառուցման մասին:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում