Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2023

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետ Փաշինյանը Կարմիր հրապարակում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հաղթական զորահանդեսին:

Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին:

Արցախի նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Դա Հայաստանի ներքին հարցն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվի. ԱԽ քարտուղարն արձագանքել է Չավուշօղլուին:

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել Վաշինգտոնի բանակցություններում. Պատել:

Եվրոպական խորհուրդը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մայիսի 14-ի բրյուսելյան հանդիպումը:

ԱՄՆ պետքարտուղարությունից ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման որոշումը:

Քիշնևում կհանդիպեն Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Շոլցը:

Ռուսաստանն ակտիվորեն առաջ է մղում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը. Կոպիրկին:

Էրդողանն ընտրություններին ընդառաջ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացրել է 45 տոկոսով:

Պակիստանում ձերբակալել են նախկին վարչապետին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում