Օրը՝ 60 վայրկյանում | 05.05.2023

ԼԼուսինե Մուրադյան

ՀԱԷԿ-ի էրկրորդ էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման:

Կրեմլը չի բացառել Պուտինի և Փաշինյանի հանդիպումը հաջորդ շաբաթ:

Չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ. Ալեն Սիմոնյան:

Բեռները և մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա. Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Անկարայում:

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագիծը:

Հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հասանելի կլինի. Բլինքեն:

Իրանն Ադրբեջանի դեսպանատան 4 դիվանագետի անցանկալի անձ է ճանաչել:

Ուկրաինան ականապատել է երկրի ծովային զգալի տարածք և շարունակում է անօդաչուներով հարձակումները ռուսական բնակավայրերի վրա:

Բորելը կոչ է արել Եվրամիությունում վերացնել վետոյի իրավունքն արտաքին քաղաքականության հարցերում:

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում