Օրը՝ 60 վայրկյանում | 04.05.2023

ԼԼուսինե Մուրադյան

Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ. Նիկոլ Փաշինյան:

Ես հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է խաղաղությունն ամրապնդելու հեռանկարով. Չեխիայի վարչապետ:

«Ադրբեջանն առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում». Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Անկարայի գագաթնաժողովում:

Օ դը Ֆրանս տարածաշրջանը հաստատում է Արցախին իր աջակցությունը. շրջանի նախագահ:

ԼՂ հակամարտության նման զգայուն իրավիճակների կարգավորումը չի կարող առանց անհարթությունների ընթանալ. Միխայիլ Գալուզին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին:

Իրանի ու Ադրբեջանի միջև բեռնատարների երթևեկությունը Ջուլֆայով կրկնապատկվել է:

Միացյալ Նահանգները 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինային տրամադրել է 35,7 մլրդ դոլարի ռազմական օգնություն. Պենտագոն:

Կիևին ինտենսիվ օդային հարվածներ են հասցվել:

Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում