Օրը՝ 60 վայրկյանում | 02.05.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինյանն ու Լիխաչովը մտքեր են փոխանակել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ:

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար եռակողմ համաձայնագրերն այլընտրանք չունեն. Պեսկով:

Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա:

Առաջարկվում է ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը:

Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հրթիռային հարձակման պատճառով:

Իսրայելն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Հերցոգ:

Վերջին 5 ամսում ռուսական կողմն ունեցել է 20 հազար զոհ. Ջոն Քիրբի:

Շոլցը դեմ է, որ Կիևը մատակարարվող զենքը կիրառի Ռուսաստանի վրա հարձակվելու համար:

Լեհաստանը մտադիր է Գերմանիայից հետո փոխհատուցում պահանջել Ռուսաստանից:

Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում