Ապրիլի 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցն է:

Վարչապետը, բարձրաստիճան պաշտօնեաները և Հայաստանի մէջ հաւատարմագրուած դիւանագէտները, Ծիծեռնակաբերդի մէջ յարգանքի տուրք մատուցեցին:

Սա անցեալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Նիկոլ Փաշինեանի ուղերձը:

Այսօր ալ ցեղասպանութեան, ցեղային զտումներու վտանգի առջև կանգնած են Լեռնային Ղարաբաղի մէջ ապրող հայերը. Հայաստանի ԱԳՆ:

Անպատժելիութեան մթնոլորտը կը յանգեցնէ ցեղասպան քաղաքականութեան շարունակականութեան. Յունաստանի մէջ Հայաստանի դեսպան:

Երևանը և Ստեփանակերտը պահանջած են անյապաղ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքին Ատրպէյճանի ապօրինի անցակէտի տեղադրումը դադրեցնելու ուղղութեամբ:

Փարիզ Ատրպէյճանէն պահանջած է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, Ուաշինկթըն՝ խոր մտահոգութիւն յայտնած է ապօրինի անցակէտ տեղադրելու կապակցութեամբ: Մոսկուան անընդունելի համարած է Լաչինի միջանցքին որևէ միակողմանի քայլ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում