Երեխաների աջակցության կենտրոնում դիտորդների արձանագրած խախտումներն ու ԱՍՀՆ պարզաբանումը

ԼԼիլիթ Ասատրյան

Այժմ մտահոգիչ տեղեկությունների մասին, որոնք հայտնել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն այցելած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Երեխաները պատմել են, որ իրենց ծեծում են, թե հասակակիցները, թե աշխատակիցները, իսկ տղաներից մեկը սեռական բռնության դեպքի մասին է ահազանգել:

Այս արձանագրումները փոխանցվել են իրավապահներին, դատախազությունն ուսումնասիրում է պատմությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն, որի նախաձեռնությամբ էլ կազմվել է դիտորդական խումբը, պնդում է՝ լրացուցիչ այց են կազմակերպել աջակցության կենտրոն, զեկույցում նշված փաստերը հաստատող ապացույցներ ձեռք չեն բերել:

Հեղինակ՜ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում