Օրը՝ 60 վայրկյանում

ՄՄարո Թարվերդյան

Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ:

Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ:

Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը:

Տեղ-Կոռնիձոր հատվածում իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա առթիվ:

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը:

Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը:

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ:

Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում