Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստան ամէն ջանք կը գործադրէ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահաւաք առաքելութիւն գործուղելու ուղղութեամբ. Միրզոյեան:

Սեպտեմբերեան յարձակման հետևանքով Ատրպէյճան գրաւած է Հայաստանի ինքնիշխան տարածքի մօտ 150 քառակուսի քմ․ տարածք. Միրզոյեան:

Հայաստանին և Ատրպէյճանին կ՛աջակցինք՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղութեան. Քլաար:

Ամերիկայի քոնկրեսականներու խումբը կոչ կ՛ընէ ռազմական օգնութիւնը դադրեցնել Ատրպէյճանին:

Կարմիր խաչի միջնորդութեամբ 12 հիւանդ եւս Արցախէն տեղափոխուած է Հայաստանի բժշկական կեդրոններ:

Հայաստանի վարչապետը և Վրաստանի նորանշանակ դեսպանը քննարկած են համագործակցութեան հեռանկարները:

Սահմանադրական դատարանը Մայր օրէնքին համապատասխանող ընդունեց Հռոմի կանոնադրութիւնը:

Ֆրանսայի մէջ կենսաթոշակային բարեփոխումներուն դէմ բողոքի ցոյցերը լուրջ անկարգութիւններու վերածուած են:

Ամերիկան հրթիռակոծած է Սուրիոյ մէջ՝  ի պատասխան իրանական անօդաչուի յարձակումին:

Գերմանիոյ Արտաքին գործոց նախարարը Վրաստանի իշխանութիւններուն կոչ ըրած է յաղթահարել հասարակութեան բևեռացումը:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում