Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցք և ԼՂ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ գործուղելու ուղղությամբ. Միրզոյան:

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան:

Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար:

ԱՄՆ կոնգրեսականների խումբը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 12 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ:

ՀՀ վարչապետը և Վրաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները:

ՍԴ-ն Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել Հռոմի ստատուտը:

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները վերածվել են լուրջ անկարգությունների:

ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել՝ ի պատասխան Սիրիայում իրանական անօդաչուի հարձակման:

Գերմանիայի արտգործնախարարը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հաղթահարել հասարակության բևեռացումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում