Մարտ 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը քննարկած են ՀԱՊԿ պատասխանատուութեան գօտիին առկայ իրավիճակը և անվտանգային մարտահրաւէրները:

Հայաստանի Արտաքին գործոց նախարարը ընդգծեց ՀԱՊԿ անդամ պետութիւն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ատրպէյճանի ռազմական յարձակումի վերաբերեալ կազմակերպութեան հասցէական արձագանգի անհրաժեշտութիւնը:

Ամերիկայի պետական քարտուղարութիւնը Պաքուին կոչ ըրաւ յարգել մարդու իրաւունքներն ու ազատութիւնները:

Քաթալոնիայի խորհրդարանը Ատրպէյճանէն պահանջած է դադրեցնել ռազմական գործողութիւնները Արցախի և Հայաստանի դէմ:

Շրջափակման պատճառով Արցախի մէջ առնուազն 8300 անձ աշխատանքը կորսնցուցած է:

Կարմիր խաչի միջնորդութեամբ 12 հիւանդ եւս տեղափոխուած է Հայաստանի բժշկական կեդրոններ:

Սըրպիան Ռուսաստանի դէմ պատժամիջոցներ պիտի կիրառէ, երբ անելանելի վիճակի մէջ յայտնուի. Վուչիչ:

Քիև կը բանակցի Փեքինի հետ՝ Վոլոտիմիր Զելենսքիի և Սի Ծինփինի հնարաւոր շփումներու հարցով:

Ապտոլլահիան և Պորէլ քննարկած են իրավիճակը Ուքրանիոյ մէջ և Թեհրանի նկատմամբ սահմանուած պատժամիջոցները:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում