Մարտ 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինեան և Փութին  քննարկած են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի մէջ շարունակուող մարդասիրական ճգնաժամը:

Ատրպէյճան կը պնդէ, որ Լաչինի միջանցքը ապաշրջափակուած է, սակայն դաժան իրականութիւնը այլ բան կ՛ըսէ. Ալեն Սիմոնեանի ելոյթը Պահրէյնի մէջ:

Պահրէյնի համաժողովին Ատրպէյճանի խորհրդարանի խօսնակը կրկին կեղծ թէզերով  թիրախաւորեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

Պահրէյնի մէջ Ալեն Սիմոնեան գործընկերներուն ներկայացուց յետպատերազմեան իրավիճակն ու մարդասիրական խնդիրները:

Սուրէն Պապիկեան ՆԱԹՕ-ի նախկին գլխաւոր քարտուղարին ներկայացուց տարածաշրջանի վերջին զարգացումները:

Արմէն Գրիգորեան և Անտերս Ֆոգ Ռասմուսեն անդրադարձած են Հայաստանի մէջ Եւրոմիութեան առաքելութեան գործունէութեան:

Թոքաև կոչ ըրած է կեղծ կենսագրութիւններով խորհրդային գործիչներու յուշարձաններ չդնել:

Գործադուլի պատճառով Փարիզը աղբով լեցուած է, առնէտներով ողողուած:

Թեհրան յայտարարած է Իրանի և Սէուտեան Արաբիոյ Արտաքին գործոց  նախարարներու յառաջիկայ հանդիպման մասին:

Ալեքսանտր Լուքաշենքօն և Էպրահիմ Ռայիսին հանդիպած են Թեհրանի մէջ, ստորագրած 8 յուշագիր:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում