Մարտ 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանական կողմը իր խողովակներով մեզ փոխանցեց, որ կա՛մ կ՛ընդունինք համագործակցութեան քաղաքականութիւնը, կա՛մ առկայ խնդիրներուն որևէ լուծում պիտի չ՛ըլլայ. Արցախի նախագահ:

Միացեալ Նահանգները հանդէս կու գայ Ատրպէյճանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղութեան հաստատման օգտին. Լուիս Պոնօ:

Ամերիկայի ու Եւրամիութեան ներկայացուցիչները միաժամանակ դիւանագիտական այցեր կազմակերպած են Հարաւային Կովկաս:

Լուրջ մտահոգութիւն կը հայտնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտիին լարուածութեան աճի կապակցութեամբ. Զախարովա:

Հայկ Կոնջորեան Ռուսաստանի դեսպանին ուշադրութիւնը հրաւիրեց Լեռնային Ղարաբաղի մէջ կատարուած ներթափանցման յարձակումին վրայ:

Ալիև Ամերիկայի պետական քարտուղարութեան աւագ խորհրդականին հետ քննարկած է Հայաստանի հետ բանակցային գործընթացը:

Նիկոլ Փաշինեան կարևոր նկատեց ադոմակայանի անվտանգ ու յուսալի շահագործման ուղղութեամբ հետևողական աշխատանքները:

Փութին և Ռայիսի քննարկած են համատեղ ենթակառուցուածքային ծրագիրները:

Գերմանիան առանց տնտեսական ճգնաժամի անկախացաւ ռուսական կազի, քարիւղի և ածուխի մատակարարումներէն. Օլաֆ Շոլց:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում