Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները. ՀՀ ԱԳ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստում ընդգծել է, որ լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները: Արցախի ճանապարհը դեռևս փակ է, թեպետ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը:

«Հայաստանի հաստատակամ համոզմունքն է, որ ՄԱԿ առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել ստեղծված պայմաններում»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում