Օրը՝ 60 վայրկյանում | 23.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Ռուբեն Վարդանյանն ազատվել է Արցախի պետական նախարարի պաշտոնից:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու գործողությունների բացակայությունը պիտի հանգեցնի միջազգային հետևանքների. Փաշինյան:

Արարատ Միրզոյանը սիրիացի պաշտոնակցին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում. Human Rights Watch:

ԱՄՆ-ը ամեն կերպ շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Փրայս:

ԱՄՆ-ը և դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի ՄԱԿ-ի դատարանի որոշմանը. Փալոն:

Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին:

Մինչ օրս Ադրբեջանում են առնվազն 33 հայ ռազմագերիներ. Ալեն Սիմոնյանը՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարին:

Եվրամիությանը չի հաջողվել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի շուրջ:

Թուրքիայում երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու համար կասկածվում է 282 մարդ, 181-ը ձերբակալվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում